ԱՄՆ-ում կանցկացվի «Եվրատեսիլ» մրցույթի ամերիկյան տարբերակը․ մանրամասներ

Արդեն հաջորդ տարի՝ 2021թ.-ին ԱՄՆ-ում կանցկացվի հանրահայտ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ամերիկյան տարբերակը։ Քանի որ ԱՄՆ-ը հնարավորություն չունի մասնակցելու եվրոպական մրցույթին, որոշել է ստեղծել սեփականը և հաջորդ տարի «The American Song Contest»-ի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց երկրի 50 նահանգներից յուրաքանչյուրը։

Ամեն նահանգ կընտրի իր ներկայացուցչին, որը մրցույթի ժամանակ կներկայացնի նոր երգ։ Կազմակերպիչները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել մրցույթի ժյուրիի կազմի ընրությանը ու նշում են, որ դրանում կընդգրկվեն երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալներ տարբեր սերունդներից, որոնք էլ իրենց հերթին անկողմնակալ ու մասնագիտական տեսանկյունից ճիշտ ընտրություն կկատարեն հաղթողին ընտրելու հարցում։