Լեգենդար դերասանուհի Ֆաինա Ռանևսկայայի մասին սերիալ է նկարահանվում

«Սթար մեդիա»-ն և ռեժիսոր Դմիտրի Պետրունը պատրաստվում են Ֆաինա Ռանևսկայայի մասին պատմող սերիալ ներկայացնել՝ լեգենդար դերասանուհու ծննդյան 125-ամյակի առթիվ:

«Մենք վեց տարի սցենար ենք գրել, քանի որ պատասխանատվությունը շատ մեծ է ոչ միայն Ֆաինա Ռանևսկայայի, այլև տաղանդավոր դերասանուհու երկրպագուների բանակի առջև: Ահա և մեր սցենարը պատրաստ է», – ասել է «Սթար մեդիա -ի գլխավոր պրոդյուսեր Վլադ Ռյաշինը: Սերիալը բաղկացած կլինի 8 մասերից, բայց դեռ հայտնի չէ, թե ով է կատարելու գլխավոր դերը: