Քայլի Ջենները հայտնի «UNO» խաղի սեփական տարբերակն է թողարկել

Քիմ Քարդաշյանի կրստեր քույրը՝ 22-ամյա Քայլի Ջենները, իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է լուսանկարով, որում ցուցադրել է «UNO» խաղի տուփերն ու խաղաքարտերը։

Սեղանի այս խաղը շատ հայտնի է ողջ աշխարհում։ Քայլիի հետևորդներին ուրախացրել ու հետաքրքրել են նրա անունով խաղի տուփերը։ Մարդիկ սկսել են մեկնաբանություններում հարցնել, թե ինչպես կարող են ձեռք բերել խաղը։ Անգամ Հեյլի Բիբերն է գրել, որ ուզում է ունենալ Քայլիի դիզայնով ստեղծված խաղը։