Սիլվա Հակոբյանի դստեր՝ Միլայի առաջին տարեդարձի լուսանկարները

Երեկ երգչուհի Սիլվա Հակոբյանի ու նրա ամուսնու՝ Նորայր Մանուկյանի համար մեծ տոն էր։ Նրանց դուստրը՝ Միլան դարձավ մեկ տարեկան։ Նրանք փոքրիկի օրն իսկական տոնի էին վերածել՝ բացօթյա խնջույքով, նվերներով ու բարձր տրամադրությամբ։ Համացանցում արդեն հայտնվել են Միլայի ծննդյան խնջույքի լուսանկարները։

Երգչուհին նույնպես իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դրանցից մի քանիսն ու դրանց կից գրել․ «Շնորհակալ ենք բոլորին շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Թող Միլայիս գլխավորությամբ բոլոր մանուկներն առողջ լինեն և ապրեն խաղաղ երկնքի տակ: Սիրում ենք Ձեզ»։