«Բաժանվեցի, որպեսզի այս լուսանկարը հրապարակեմ». Քրիստինա Ասմուս

«Բաժանվեցի, որպեսզի այս լուսանկարը հրապարակեմ», – կատակել է Ասմուսը՝ իր ինստագրամյան էջում հրապարակելով ամբողջովին մերկ լուսանկար։
Սակայն ինստագրամյան հետևորդներին գեղեցկուհու համարձակությունն այդքան էլ դուր չի եկել․ շատերը նրան խորոհւրդ են տվել ավելի զուսպ լինել, չէ՞ որ նա փոքրիկ դուստր ունի։
Ավելի վաղ, երկրպագուներին հայտնելով իր և Գարիկ Խարլամովի ամուսնալուծության մասին, Քրիստինան գրել էր․ «Ցավոք, մենք նույնպես թրենդի մեջ ենք։ Մենք բաժանվում ենք։ Բայց ես ցանկանում եմ միանգամից ներկայացնել իրավիճակը։ Մեր բաժանության մեջ մեղավոր չէ ոչինչ ու ոչ մեկ, ո՛չ կարանտինը, ո՛չ «Տեքստ» ֆիլմը (որտեղ Ասմուսը 18+ տեսարանում էր նկարահանվել)։ Մեղավոր ենք միայն մենք՝ ինքներս»,-ասում է Քրիստինան և հավելում,-«Այս որոշումը մենք միանգամից չենք կայացրել։ Այն ծագել է մեր մտքում դեռ մեկ տարի առաջ։ Մենք բաժանվում ենք՝ միմյանց նկատմամբ մեծ հարգանք տածելով։ Ես հիմա լի եմ շնորհակալությամբ ու մարդկային սիրով, հույս ունեմ, որ հետագայում կկարողանանք պահպանել ընկերական հարաբերությունները՝ հանուն մեր դստեր»: