«Գլխով է պատասխան տալիս իր բոլոր հնարքների իսկության համար»․ Միխայիլ Գալուստյանի հումորային տեսանյութը

Երգիծաբան Միխայիլ Գալուստյանն ինստագրամյան իր հետևորդներին հերթական անգամ զվարճացրել է արդեն հայտնի դարձած աճպարար Գալուստինիի մասնակցությամբ տեսահոլովակով։
«Գալուստինին գլխով է պատասխան տալիս իր բոլոր հնարքների իսկության համար», – տեսանյութին կից գրել է երգիծաբանը։
Այս անգամ Միշան որոշել է գլխի անհետացման «հնարք» ներկայացնել, բայց ոչ թե ավանդական տարբերակով, այլ իրեն հատուկ ձևով, և հետևորդները գնահատել են այդ մոտեցումը։
Երկրպագուներին շատ է դուր եկել երգիծաբանի հումորային տեսանյութը։ Շատերը հաճոյախոսություններ են սկսկել շռայլել, ոմանք էլ սկսել են կատակել։