Իր նոր զգեստի պատճառով Եվգենի Պետրոսյանի կինը դարձել է ծաղրի առարկա

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը, որն ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում համացանցում, շարունակում է ներկայացնել ինստագրամյան հետևորդներին իր ամառային լուքերը։
Սակայն հաճոյախոսությունների փոխարեն նա հիմնականում արժանանում է բացասական մեկնաբանությունների։
Բազմաթիվ հետևորդներ քննարկում են նրա նոր ամառային կերպարը։ Պետրոսյանի կինն իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է Մելիխովոյում։
Շատերը քննադատել են Բրուխունովային իր վատ ճաշակի համար` հեգնական մեկնաբանություններ թողնելով։
«Օրիորդ գեղջկուհի», «Կթվորուհի, կաթով թիթեղամանն է պակասում», «Ծիծաղելի տատիկ», «Ամեն ինչ ճիշտ է, գոնե զգեստով պետք է ամուսնու տարիքին համապատասխանել»,- գրել են հետևորդները։