Կոտրել է ծնոտն ու կորցրել է 7 ատամ․ Լյուբով Ուսպենսակայայի դուստրը վթարի է ենթարկվել լուսանկար

Ժամեր առաջ հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը նոր լուսանկար է հրապարակել իր էջում, որն անհանգստացրել է երկրպագուներին։
Պարզ է դարձել, որ երիտասարդ աղջիկն օրերս վթարի է ենթարկվել Կոստա Ռիկայում, ինչի հետևանքով կոտրել է ծնոտն ու կորցրել է դիմային 7 ատամները։
«Ես վեց վիրահատություն եմ տարել։ Ի շնորհիվ ատամներ չունենալու ես սովորեցի իսկապես սիրել ինձ և նայել իմ դեմքին»,- հրապարակված լուսանկարին կից գրել է երգչուհու դուստրը։

Հիշեցնենք, որ վերջերս մեծ սկանդալ բարձրացրեց  «Աստղերը հավաքվել են» («Звезды сошлись») հաղորդման շրջանակներում Ուսպենսկայայի դստեր՝ Պլակսինայի հայտարարությունը։
Հանդիսատեսի ու հազարավոր հեռուստադիտողների առջև նա պատմել է, որ մայրը պարբերաբար կողպում էր դուռն ու սկսում խեղդել իրեն՝ սպառնալով հոգեբուժարան ուղարկել: