Օկսանա Սամոյլովայի կիսամերկ լուսանկարն ապշեցրել է երկրպագուներին

Օրերս ռեփեր Ջիգանի կինը՝ Օկսանա Սամոյլովան կիսվել է լողազգեստով լուսանկարով, որը պարզապես, ապշեցրել է երկրպագուներին։ 4 երեխաների մայրը վերջին ծննդաբերությունից ընդամենը մի քանի ամիս անց արդեն վերականգնել է կամզվածքն ու իդեալական տեսք ունի։
Նշենք, որ Սամոյլովան իր հետևորդների հետ զրույցներում բազմիցս նշել է, որ իր նրբագեղության գլխավոր գաղտնիքը ճիշտ սննդակարգն է և ինտենսիվ մարզումները։
Հիշեցնենք, որ Ջիգանն ընտանիքի հետ այժմ հանսգտանում է Թուրքիայում։

Նշենք, որ օգոստոսի 2-ին Ջիգանն իր 35-ամյակն է նշել կնոջ և երեխաների հետ ու կիսվել է ինստագրամյան էջում ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Լրագրողների հետ զրույցում Ջիգան նշել է, որ առաջին շնորհավորանքը նա ստացել է ավագ դուստրերից` Լեյայից ու Մայայից, ովքեր հայրիկին իրենց ձեռքով պատրաստված բացիկ են նվիրել:
Ինստագրամյան էջում հայտնված տեսնայութերից երևում էր, որ ռեփերի ընտանիքը շատ լավ ժամանակ է անցկացրել և մի լավ ուրախացել է: Երկրպագուներն անչափ ուրախացել են ու հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով: