18+ սկանդալ․ Մրայա Քերիի քույրը դատի է տվել մորը

Հայտնի երգչուհի Մրայա Քերիի քույրը՝ Էլիսոնը, դատի է տվել մորը՝ Պատրիսիա Հիքիին` հայտարարելով, որ մայրը տասը տարի շարունակ ստիպել է իրեն սեքսով զբաղվել անծանոթների հետ։
Էլիսոնի խոսքով՝ Պատրիսիան տրվել է սատանայական պաշտամունքի ու դստերը ստիպել է հետևել մեծահասակների ու անչափահասների սեռական հարաբերություններին։ Մրայա Քերիի քույրը տեսել է` ինչպես են մյուս երեխաները մասնակցում սատանայական հավաքներին, որտեղ ծիսական զոհաբերություններ են անցկացվել ու դաժանաբար վարվել նրանց հետ։
Հիմա Էլիսոնը 57 տարեկան է ու պահանջում է, որ մայրը դրամական փոխհատուցում վճարի հոգեբանական ու ֆիզիկական վնասի դիմաց։