Դիանա Շատվերյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Հագուստի դիզայներ Դիանա Շատվերյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին իր ինստագրամյան հետևորդներին հայտնել է հենց ինքը` Դիանան:

Բարեբախտաբար, դիզայներն իրեն լավ է զգում, այդ իսկ պատճառով էլ մեկուսացել է տանը ու շարունակում է իր բուժումը, իսկ ամուսինն ու երեխաները մ մեկուսացած են այլ վայրում: