Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYSN.com-ը: Օգոստոսի 9-ին, Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Մահացածները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանը, նրա ամուսինը` Միհրան Գյուլզադյանը և նրանց երեխաներն են` 5-ամյա Նարեկն ու 9-ամյա Արմեն Գյուլզադյանները: Showbiz.am-ը հայտնում է իր խորին ցավակցությունները Արմեն Մարությանին ու Ալլա Սահակյանին, ինչպես նաև մահացածների հարազատներին: