Բրուքլին Բեքհեմը գաղտնի ամուսնացել է (լուսանկար)

Շաբաթներ առաջ Դևրիդ և Վիկտորյա Բեքհեմների որդին՝ Բրուքլինը, ամուսնության առաջարկություն արեց իր սիրելիին և հայտնեց երկրպագուներին, որ արդեն սկսել է պատրաստվել հարսանյաց արարողությանը։
Սակայն ժամեր առաջ պարզ դարձավ, որ Բրուքլինն ու նրա սիրելին՝ Նիկոլեն, գաղտնի ամուսնացել են։ Իր էջում Նիկոլեն կսիվել է լուսանկարով, որտեղ Բրուքլինի և նրա ձեռքերին երևում են ամուսնական մատանիները։

Ավելի վաղ աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հավատացնում էր, որ Բրուքլինի ծնողները` Վիկտորյան ու Դևիդը ցանկանում էր, որպեսզի իրենց որդու հարսանիքը լինի տասնամյակի լավագույն խնջույքներից մեկը, որի գլխավոր հյուրերը պետք է դառնային Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին։
Ինսայդերի հավաստմամբ՝ հարսանյաց հանդեսի վրա պետք է ծախսվեր մեկ միլիոն ֆունտ ստերլինգ, հնարավոր է, որ երիտասարդներն ունենան երկու հարսանյաց խնջույք, որոնցից մեկը կկայանա Լոնդոնւմ, մյուսը՝ Լոս Անջելեսում։