«Երեք սերունդերի գեղեցկությունը». Գվինեթ Փելթրոուն բացառիկ լուսանկաներ է հրապաակել մոր ու դստեր հետ

Երեկ 47-ամյա դերասանուհի Գվինեթ Փելթրոուն իր ինստագրամյան էջում կիսվել է ընտանեկան լուսանկարով 77-ամյա մոր` Բլեթի Դանների և 16-ամյա դստեր` Էփլի հետ:

Երկրպագուների ուշադրությունը գրավել են ընտանիքի երեք անդամների արտաքին նմանությունները: Մարդիկ մեկնաբանություններում նշել են, որ դուստրը գնալով ավելի է նմանվում Գվինեթին: «Երեք սերունդերի գեղեցկությունը», «Աստվածուհիներ», «Գեղեցկուհիներ»,- գրել են Փելթրոուի հետևորդները: