Երկրպագուները պահանջում են Քարդի Բիի տեսահոլովակից ջնջել Քայլի Ջենների մասնակցությամբ կադրերը

Օրեր առաջ համացանցում հայտնվեց Cardi B-ի ու Megan Thee Stallion-ի «WAP» երգի տեսահոլովակը, որում բացի երկու ռեփ կատարողներից, նկարահանվել են նաև երգչուհի Ռոզալիան, մոդել Ռուբի Ռոուզը, Քայլի Ջեններն ու այլ հայտնի կանայք: Քարդի Բին նշել էր, որ հոլովակում նկարահանվել են կանայք, որոնք իրեն ոգեշնչում են:

Բայց մարդկանց դուր չի եկել ու անգամ զայրացրել է Քայլի Ջենների ներկայությունն այդ տեսահոլովակում: Նրանք սկսել են մեկնաբանություններ թողնել ու պահանջել, որպեսզի Քայլիի մասնակցությամբ բոլոր կադրերը հանվեն հոլովակից, քանի որ ըստ նրանց` դա Քայլիի տեղը չէ ու հոլովակում պետք է լինեն միայն ինչ-որ տաղանդ ունեցող ու իսկապես ոգեշնչման աղբյուր հանդիսացող կանայք: Իհարե, հոլովակում փոփոխություններ չեն արվել, բայց բարձրացած աղմուկն արդեն հերիք էր, որ Քայլին տեղեկանա այն մասին, թե որքան անիմաստ են գտնում մարդիկ իր ներկայությունն այդ հոլովակում: