Թինա Կունակին եղբոր հետ լուսանկար է հրապարակել ու զարմացրել մարդկանց իրենց նմանությամբ

Թինա Կունակին արձակուրդի էր մեկնել Հունաստան: Մոդելը ընկերների և ընտանիքի հետ ժամանակն անցկացնում է Միկոնոսի լողափերում: 23-ամյա մոդելը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր ինստագրամյան էջերում:

Երեկ Թինան լուսանկար է հրապարակել կրտսեր եղբոր՝ 19-ամյա Զաքարի Կունակիի հետ: Հիշեցնենք, որ երիտասարդը նույնպես մոդելայի կարիերա է ընտրել: Լուսանկարում Թինան ու Զաքարին նույն գունային երանգի զգեստ ու շապիկ են կրում: Երիտասարդն իսկապես շատ նման է քրոջն ու դա աննկատ չմնաց Թինայի երկրպագուների կողմից, որոնք մեկնաբանություններում գրում էին այդ մասին ու նշում քրոջ ու եղբոր անհավանական գեղեցկության մասին: