Ինչպիսի՞ տեսք ունի աշխարհի ամենաթանկարժեք բժշկական դիմակը

Իսրայելի ոսկերիչներն աշխատում են աշխարհում ամենաթանկ՝ սպիտակ ոսկուց բժշկական դիմակի ստեղծման վրա. այն զարդարվելու է սև և սպիտակ ադամանդներով, որի արժեքը պետք Է կազմի մոտավորապես 1,5 միլիոն դոլար: Այդ մասին հաղորդում Է Haaretz հրատարակությունը:
«18-կարատանոց սպիտակ ոսկուց դիմակը զարդարվելու Է 3600 սև և սպիտակ ադամանդներով»,- հայտնել Է ոսկերչական ընկերության դիզայներ և սեփականատեր Իսահակ Լևին:

Այդպիսի դիմակի ստեղծման պատվերն իսրայելցի ոսկերիչներն ստացել են չինացի գործարարից, որը բնակվում Է ԱՄՆ-ում: Պատվիրատուն աշխատանքն իրագործողներին առաջադրել Է երկու պայման. դիմակը պետք Է պատրաստ լինի մինչև տարեվերջ և պետք Է դիմակների մեջ ամենաթանկ արտադրանքը դառնա աշխարհում: Իսահակ Լևիի խոսքով, վերջին պայմանը «կատարելն ամենահեշտն Է»:
Լևին լրագրողներին ցուցադրել Է դիմակի նախնական տարբերակը, որի վրա, սակայն, դեռ շատ աշխատանք պետք է կատարվի։