«Միայն չասեք, որ դուք բաժանվել եք»․ Անաստասիա Րեշետովան որոշել է պատասխանել երկրպագուներին անհանգստացնող հարցին

Վերջին շրջանում բավականին շատ են շրջանառվում Տիմատիի և Անաստասիա Րեշետովայի բաժանման մասին լուրերը։ Վերջապես, լրագրողներին հաջողվել է այդ մասին հարցնել հենց Անաստասիայից։
«Միայն չասեք, որ դուք բաժանվել եք»,- հարցրել է լրագրողներից մեկը, ում Անաստասիան պատասխանել է ասելով․ «Իսկ մենք ոչինչ էլ չենք ասում»։
Նրա այս պատասխանը երկրպագուների մի մասին ուրախացրել է, քանզի նրանք մտածել են, որ Րեշետովայի և Տիմատիի հարաբերությունները նորմալ են։
Իսկ մյուսների կասկածներն ավելի են շատացել․ չէ՞ որ եթե ոչ մի լուրջ բան չլիներ, Անաստասիան կհերքեր նման լուրը։