«Ջոն Ուիք»-ի 4-րդ և 5-րդ մասերը կնկարահանվեն իրար հետևից. նկարահանումները կմեկնարկեն 2021թ.

Հոլիվուդյան գերաստղ Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Ջոն Ուիք» մարտաֆիլմի 4-րդ և 5-րդ մասերը կնկարահանվեն իրար հետևից. նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարեսկզբին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին հայտարարել է Lionsgate կինոստուդիան՝ մանրամասնելով, որ Ռիվզը նկարահանումների համար հասանելի կլինի միայն հաջորդ տարվա սկզբին:

Ներկայում տարվում են սցենարային աշխատանքներ: Չորրորդ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2022թ. մայիսին. կորոնավիրուսի համավարակի պատճառով դրա պրեմիերան հետաձգվել է մեկ տարով:
Հայտնի է, որ ֆիլմի առաջին երեք մասերը միջազգային կինովարձույթում հավաքել են 579 մլն դոլար: