Քանյե Ուեսթը ներկայացրել է իր բրենդի կոշիկների նոր հավաքածուն

Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշը ներկայացրել է կոշիկների նոր հավաքածուից երկու նոր մոդել՝ YZY D Rose-ը և TURRELLIENS-ը, որոնք երկրպագուների կողմից արժանացել են բարձր գնահատականի, իսկ մնացած հետևորդների կողմից որակվել են որպես անճաշակ աղբ։
Շատերը գնահատել են դիզայներների յուրօրինակ մոտեցումը, որովհետև կոշիկները բավականին ինքնատիպ են ստացվել։
Նշենք, որ ավելի վաղ ռեփերը փաստաթղթեր էր ներկայացրել կոսմետիկայի, դեմքի դիմակների, սափրվելու քսուքների, արոմաթերապևտիկ բարձերի և այլ կոսմետիկ ու խնամքի միջոցների արտադրության համար։
Շուկայում Քանյեի խնամքի միջոցները Քիմ Քարդաշյանի և Քայլի Ջենների խնամքի միջոցների անմիջական մրցակիցները կդառնային։ Այս հայտարարությունից, սակայն, անցել են արդեն ամիսներ, սակայն Քանյեն դեռ չի խոսել իր բրենդի արտադրության ընդլայնման մասին։