Քեթրին Շվարցենեգերը և Քրիս Պրետը ծնողներ են դարձել

30-ամյա Քեթրին Շվարցենեգերը և 41-ամյա Քրիս Պրետը ծնողներ են դարձել: Լուրը հաստատել է Քեթրինի 26-ամյա եղբայրը՝ Պատրիկը, որին երեկ լուսանկարել են պապարացիները:

«Նրանք լավ են: Նրա համար մի փոքրիկ նվեր եմ գնել»,- ասել է Պատրիկը, որի ձեռքին վարդագույն ժապավենով կապված տուփ է եղել: Պարզ չէ, թե նվերը փոքրիկի համար է եղել, թե Քեթրինի, քանի որ երեխայի սեռի մասին մամուլում տեղեկություններ չկան: Մինչ այժմ զույգի երեխայի ծննդյան մանրամասները չեն հաղորդվում, բայց հայտնի է, որ ուրբաթ օրը Քեթրինի ծնողները՝ Մարիա Շրայվերը և Առնոլդ Շվարցենեգերը, ինչպես նաև եղբայրներն ու քույրերն անցկացրել են Քեթրինի ու Քրիսի տանը: