Վենսան Կասելի ու Մոնիկա Բելուչիի 15-ամյա դուստրն արդեն նկարահանվում է լողազգեստի գովազդում

Հուլիսի վերջին Իտալիայում, Բելաջիո քաղաքում՝ Կոմո լճի մոտ նկարահանվել է «Dolce & Gabbana»-ի նոր գովազդը, բայց առաջին լուսանկարները համացանցում հայտնվել են միայն երեկ: Մարդկանց ուշադրությունը գրավել է գովազդային արշավի գլխավոր հերոսուհին՝ 15-ամյա Դևա Կասելը։

Բելաջիոյում աղջկան ուղեկցում էին նրա ծնողները՝ 55-ամյա Մոնիկա Բելուչին և 53-ամյա Վենսան Կասելը: Բայց նրանք ստիպված էին հետևել նկարահանումներին լճի ափից։ Միայն Դևան ու նկարահանող խմբից մի քանի հոգի նստել են փոքիկ նավը։ 15-ամյա գեղեցկուհին մինչ այս հասցրել էր դառնալ «Dolce Shine» օծանելիքի գովազդային դեմքը, բայց լողազգեստով նկարահանվում է առաջին անգամ։