Քիմ Քարդաշյանը Քայլի Ջեններին շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ ու արխիվային կադրեր հրապարակել - Showbiz.am

Քիմ Քարդաշյանը Քայլի Ջեններին շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ ու արխիվային կադրեր հրապարակել

By

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում շնորհավորել է կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների ծննդյան տարեդարձը:

«Փոքրիկս, չեմ կարող հավատալ, որ 23 տարեկան ես: Աշխարհի ամենաուրախ ու հավատարիմ մարդ, ես քեզ պատկերացրածիցդ էլ շատ եմ սիրում»,- սիրել է Քարդաշյանը:

Նա նաև նշել է, որ Քայլիի հետ բազմաթիվ  արխիվային լուսանկարներն իրեն հաճելի հուշերի գիրկն են գցում:
Մինչդեռ ինքը՝ հոբելյարը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շնորհակալ է Աստծուն ևս մեկ տարվա համար:

«23. շնորհակալ եմ տեր Աստված ևս մի տարվա համար. օրհնանքներ ու դասեր. ես պատրաստ եմ այդ ամենին և այնքան երախտապարտ»,- գրել է Ջենները:
Նշենք, որ Քայլի Ջենները երկու տարի անընդմեջ Forbes հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ «ինքնաշեն» (self-made) միլիարդատիրուհին:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Մաքսիմ Գալկինը կիսվել է կնոջ մասնակցությամբ նոր տեսանյութով, որը հեղեղվել է երկրպագուների քննադատություններով

Ռուսական փոփ-աստղ Ալլա Պուգաչովայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, ինստագրամյան իր էջում կիսվել է կնոջ մասնակցությամբ տեսանյութով, որը քննադատությունների է արժանացել։...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Սուպերմոդել Ժասմին Տուքսը ամուսնանում է միլիոնատիրոջ հետ. նա ցույց է տվել իր 250,000 դոլար արժողությամբ մատանին

29-ամյա թոփ մոդել, «Victoria’s Secret»-ի հրեշտակներից Ժասմին Տուքսը և «Snapchat» հանրահայտ ու սիրված հավելվածի 30-ամյա ավագ մենեջեր Խուան Դեյվիդ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ինչու՞ են ֆրանսիացի ռեժիսորին Իտալիայում դուրս արել իր իսկ ֆիլմի ցուցադրությունից

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում ընթացող միջազգային կինոփառատոնի ընթացքում հավատարմագրումից զրկվել և մրցույթից հեռացվել է ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան...
Ավելին