Ավտովթար է տեղի ունեցել դերասան Ալեքսանդր Շիրվինդտի մասնակցությամբ

«Колмово.Ру»-ն հայտնում է, որ Նովգորոդի մարզում ավտովթար է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի Սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի դերասան Ալեքսանդր Շիրվինդտի մասնակցությամբ։

Ավոտովթարը տեղի է ունեցել Վալդայի խաչմերուկներից մեկում։ Դերասանը եղել է Mitsubishi L200 մակնիշի ավտոմեքենայի ղեկին, չի զիջել ճանապարհն ու բախվել է Renault Sandero մակնիշի ավտոմեքենայի: Արդյունքում տուժել է Renault-ի ուղևորուհին, որին ձեռքի վնասվածքով հոսպիտալացրել են: Շիրվինդտին և նրա մեքենայում գտնվող մարդկանց բուժօգնություն չի պահանջվել։