Ինչպե՞ս ընտրել դեմքի ձևին համապատասխան սանրվածք

Նորաձեւությունն ամեն անգամ նոր բաներ է թելադրում նաեւ սանրվածքների համար, սակայն դասականը միշտ մնայուն է` անկախ նորաձեւության միտումներից: Յուրաքանչյուր տարվա համար ոճաբանները տարբեր սանրվածքներ են առաջարկում: Բայց անկախ բոլոր թրենդներից պետք է հաշվի առնել, որ սանրվածքն ընտրեու համար առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնե գլխի և դեմքի ձևին:

Երկարավուն դեմք ունեցող կանայք հաճախ ընդգծված, սուր ծնոտ ունեն։
Դեմքի նման կառուցվածքի դեպքում  սանրվածք ընտրելիս գլխավոր նպատակը դեմքի երկարությունը կրճատելն է և տեսողականորեն դեմքին լայնություն հաղորդելը։
Օլվալաձև դեմքին գրեթե բոլոր կտրվածքներն ու սանրվածքները համապատասխան են: Մազափունջը ամենաարդյունավետ տարբերակն է, եթե դեմքը շատ է երկար. մազափունջը տեսողականորեն կարճացնում է այն, իսկ ուղիղ վարսերն այստեղ անտեղին են: Դրանք էլ ավելի են երկարացնում դեմքը:

Կլոր դեմք ունեցող և բարակ վարսերով կանայք պետք է նախապատվությունը տան կարճ և փարթամ սանրվածքին: Նման սանրվածքը տեսողականորեն երկարացնում է գլուխը՝ մեղմելով դեմքի կլորությունը: Կարելի է նաև թեք մազափունջ թողնել ճակատի վրա: Գլխավոր սկզբունքն է՝ վարսերով ծածկել այտերը, իսկ ասիմետրիկ մազափնով տեսողականորեն երկարացնել դեմքը:
Կլոր դեմք և փարթամ վարսեր ունեցող աղջիկները պետք է խուսափեն կարճ կտրվածքներից: Ամենահարմարը երկար վարսերը կլինեն:

Եռանկյուն դեմք. Եթե ձեր դեմքի վերևի հատվածը՝ այտերից դեպի ճակատը, ավելի լայն է քան ներքևի՝ ծնոտային հատվածը, ապա ձեզ համար լավագույն տարբերակը երկար կառեն է: Խորհուրդ չի տրվում ընտրել երկար սանրվածքներ: Փոքրիկ մազափունջը ևս լավ որոշում է, այն կծածկի վերևի լայն հատվածը, միայն թե մազափունջն իսկապես պետք է փոքրիկ լինի, շատ խիտ լինելու դեպքում այն հակառակ էֆեկտը կթողնի:  Կարող եք ընտրել կասկադ կոչվող սանրվածքը: