Լուկաշենկոն պատմել է՝ բացառապես որ դեպքերում է ոգելից խմիչք օգտագործում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է կես դույլ ալկոհոլ խմել, սակայն նախընտրում է ոգելից խմիչք օգտագործել միայն երկու դեպքում՝ գործընկեր նախագահների հետ և կանանց շրջապատում, գրում է ria.ru-ն:

«Կարող եմ կես դույլ խմել, բայց դրանից հետո ինձ կարող են հուղարկավորել: Ես խմում եմ բացառապես երկու դեպքում՝ երբ հավաքվում են նախագահները…Ես մի լավագույն ընկեր-սադրիչ ունեմ՝ խոսքը Նուրսուլթան Նազարբաևի (Ղազախստանի նախկին նախագահ) մասին է: Նա նստում է (գիտի՝ խմել չեմ կարող, ինչպես որ քաղբյուրոյի անդամները) ու լցնում.«Դե ինչ Սաշ, մի-մի բաժա՞կ»: Իսկ երկրորդ դեպքը կանանց շրջապատն է: Դե հո ինչ-որ թագավորի պես չեմ նստելու, հետո ինչ որ նախագահ եմ: Կանայք խմում են, իսկ ես պիտի նստեմ ու ձևացնեմ, որ չե՞մ խմում»,-նշել է Լուկաշենկոն: