Կամերային կենտրոնը կներկայացնի «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը` Գալիանոյի մասնակցությամբ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնն օգոստոսի 15-ին՝ ժամը 20:30-ին, կներկայացնի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգի տեսագրությունը։ Համերգը կհեռարձակվի կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով։
Համերգի ծրագրում ներառված են Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակներ» և Ռիշար Գալիանոյի «Օպալե» կոնցերտ նվագախմբի և ակորդեոնի համար ստեղծագործությունները:
«Տարվա եղանակները» համերգային ծրագիրը Գալիանոն ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում:

Գալիանոն համագործակցել է այնպիսի հանրահայտ երգիչների հետ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սերժ Ռեջիանին, Ժյուլիետ Գրեկոն և այլք։ 2010-ին Ռիչարդ Գալիանոն ստորագրեց բացառիկ պայմանագիր աշխարհահռչակ «Deutsche Grammophon» ընկերության հետ և նրա առաջին ալբոմը, որը նվիրված էր Բախի երաժշտությանը, թողարկումից անմիջապես հետո ավելի քան 40.000 օրինակով սպառվեց մեծ արագությամբ և դարձավ տարվա «Տարվա լավագույն դասական երաժշտության» ալբոմը: