Հայտնի է պատմության մեջ լավագույն Ջեյմս Բոնդը (լուսանկարներ)

Բրիտանական RadioTimes շաբաթաթերթի անցկացրած քվեարկության արդյունքում պատմության մեջ լավագույն Ջեյմս Բոնդ է ճանաչվել Շոն Քոներին։

Աղբյուրը մանրամասնում է, որ քվեարկության միջոցով իր կարծիքը ֆիլմաշարի ավելի քան 14 հազար երկրպագու է հայտնել։

Նշվում է, որ քվեարկության առաջին փուլում Քոներին առաջ է անցել ներկայիս 007 գործակալ Դենիել Քրեյգից՝ հավաքելով ձայների 56 տոկոսը։

Кадр из фильма 007: Спектр

Երկրորդ փուլում հաղթող է ճանաչվել անգլիացի Փիրս Բրոսնանը, որը, ձայների 76 տոկոսը ստանալով, առաջ է անցել դերասան Ջորջ Լեզենբիից․ վերջինիս ձայների միայն 24 տոկոսն է բաժին հասել։

Пирс Броснан раскритиковал фильм «007: Спектр» смотреть онлайн ...

Երրորդ փուլը, սակայն, ամենաանսպասելին է եղել, քանի որ ձայների 41 տոկոսը հավաքած Ռոջեր Մուրը պարտվել է մրցակցին՝ Թիմոթի Դալթոնին, որի օգտին քվեարկել է մասնակիցների 49 տոկոսը։

Далтон рассказал о роли агента 007

Այդպիսով՝ եզրափակչում Շոն Քոներին արդեն մրցել է Դալթոնի և Բրոսնանի հետ և ձայների 44 տոկոսով դարձել հաղթող։ Երկրորդ տեղում է հայտնվել Դալթոնը (32 տոկոս) և երրորդում՝ Բրոսնանը (23 տոկոս)։