Մարիա Կոժևնիկովան բացահայտել է նիհարելու իր գաղտնիքը

Իր վերջին հարցազրույցներում դերասանուհի Մարիա Կոժևնիկովան հաճախ էր անկեղծանում, որ շատ է բարդույթավորվում ավելորդ քաշի պատճառով: Կարանտինի ընթացքում հղիությունից հետո գիրացած դերասանուհին ևս 7 կգ քաշ էր հավաքել:
Սակայն վերջերս Մարիան կիսվեց գայթակղիչ լուսանկարով` ներկայացնելով, թե որքան է կարողացել նիհարել: Երկրպագուներն ապշել ու հիացել են` հեղեղելով Մարիայի նոր լուսանկարի մեկնաբանությունները ջերմ խոսքերով:

Դերասանուհին,  վերջապես խոստովանել է, թե ինչի շնորհիվ է կարողացել ազատվել ավելորդ քաշից:
«Ամենակարևորը սպորտն է: Պետք է նաև վերահսկել սնունդն ու դրա ընդունման ժամերը: Սննդակարգում ես օգտագործում եմ նաև չագա տեսակի սունկ, որն արագացնում է նյութափոխանակությունը, ինչը դրական է անդրադառնում ավելորդ քաշի դեմ պայքրաում: Այն նաև ամրացնում է իմունիտետը, ինչն ինձ համար շատ կարևոր է, կարգավորում է քունը, հանգտսացնում ու ամրցնում է նյարդային համակարգը»,-հայտնել է երկրպագուներին Մարիան: