Սանկտ Պետերբուրգում գտել են ԼԳԲՏ ներկայացուցիչ տիկտոկերի անշնչացած մարմինը

Սանկտ Պետերբուրգի բնակելի շենքերից մեկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 22-ամյա տաջիկ տիկտոկեր Եգոր Գրոմովի խեղդամահ արված դիակը։

Տղայի դին հայտնաբերել է նրա 45-ամյա ադրբեջանցի հարևանը: Նշենք, որ ոստիկանները սպանության մեջ մեղադրում են հենց նրան, նաև չի բացառվում գերդոզավորոմիվ մահացության տարբերակը: Տղայի հարազատների կարծիքով, նրան սպանել են այն պատճառով, որ նա չէր թաքցնում իր կողմնորոշումը և հանդես էր գալիս որպես ազատ LGBT ներկայացուցիչ: Եգորի միակ «մեղքը» այն էր, որ նա բոլորին փորձում էր համոզել, որ իրենք նույնպես մարդ են և ունեն նորմալ կյանքով ապրելու իրավունք:

Սպանության գործով այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, այժմ ընթանում է հետաքննություն։