Քանյե Ուեսթը մեղադրվում է ստորագրություններ կեղծելու մեջ․ ի՞նչ է սպասվում ռեփերին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, մեղադրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելիս ստորագրություններ կեղծելու մեջ։ Նրան մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում  է Vanity Fair–ը։
Սակայն Քանյե Ուեսթի կամ նրա ընկերության հասցեին խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել։

Պաբերականը մեջբերում է New York Times–ի հետաքննությունը, որի արդյունքում հայտնի է դարձել, որ մի շարք հանրապետականներ օգնում են Ուեսթին ձայներ հավաքելու հարցում։ Այդ թվում Մարկ Ջեյքոբին, որի Let The Voters Decide ընկերությունը կասկածելի ձևով Ուեսթի օգտին ստորագրություններ էր հավաքում Օհայոյում, Արևմտյան Վիրջինիայում և Արկանզասում ։
Ջեյքոբին 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ արդեն կալանավորվել էր խարդախության մեղադրանքով։  Այն ժամանակ նա խոստովանել էր կատարածը։