Քարդի Բին խոսել է Նիքի Մինաժի և առհասարակ կանացի ռեփի ու դրա տարածման մասին

Քարդի Բին իր նոր հարցազրույցում խոսել է Նիքի Մինաժի և առհասարակ կանացի ռեփի ու դրա տարածման մասին։

«Որոշ ժամանակ մենք լսեցինք 90-ականների կանանց ռեփ, քանի որ ոչ մի նոր բան չկար։ Մենք լսում էինք հին երաժշտություն, բայց հետո հայտնվեց մի ռեփեր, որը ներխուժեց խաղի մեջ և գերիշխում էր շատ երկար ժամանակ։ Նա շատ լավ էր անում իր գործը և մինչ օրս գերիշխում է։ Բայց հիմա մենք շատ ենք, և դու երբեք չգիտես, թե երբ նորից երաշտ կգա։ Կուզե՞ն արդյոք մարդիկ լսել կանանց ռեփ, թե՞ արդյոք մենք այդքան շատ կլինենք ինչպես հիմա կամ կարո՞ղ է գալ ինչ-որ մեկը և գրավել բոլոր հիթ-շքերթները, կանխատեսում դժվար է անել»,- ասել է Քարդին:

Նշենք, որ ռեփերը օրերս թողարկել է նոր «WAP» անունը կրող սինգլ, որն ընդամենը երկու օրում ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 300 հազար օրինակով: Սա վերջին երեք տարում լավագույն կանացի ցուցանիշն է համարվում:

Ըստ կանխատեսման, հաջորդ շաբաթ երգը դեբյուտ կանի «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնականում, որը կդառնա պատմության ամենահաջողակ դեբյուտներից մեկը։