37-ամյա Նատալյա Ռուդովան հղի է․ մանրամասներ և բացառիկ տեսանյութ

«Super» լրատվական պորտալը տեսանյութ ու կադրեր է հրապարակել, որոնք նկարահավել են Մոսկվայի ամառային սրճարաններից մեկում։ Տեսանյութում դերասանուհի Նատալյա Ռուդովան միայնակ չէ, այլ ինչ-որ երիտասարդի հետ: Կադրերում պարզ երևում է դերասանուհու նոր ու գեղեցիկ կարգավիճակը։ Ի դեպ, նույն օրերին, Նատալյան իր ինստագրամյան էջում տեսանյութ էր տեղադրել, որում երևում էր, որ նա  «Լապինո» կլինիկայի տարածքում է, որտեղ ծնվել են բազմաթիվ ռուս հայտնիների երեխաները։

Սա Նատալյայի առաջին հղիությունն է: Ռուդովան ամուսնացած չէ և հանրությունը ոչինչ հայտի չէ նրա անձնական կյանքի մասին։ Հեռուստահաղորդավարուհին գերադասում է թաքցնել անձնական կյանքի մասին բոլոր տեղեկությունները: Նատալյայի մտերիմներն ասում են, որ Ռուդովան հղիության վաղ փուլում է և այժմ գերադասում է վարել ավելի հանգիստ ապրելակերպ։ Դերասանուհին անգամ էապես փոխել է իր ոճն ու բաց, համարձակ հանդերձանքը փոխարինել լայն և հարմարավետ վերնաշապիկներով։