«Չափազանց թանկարժեք տեսահոլովակ». կայացել է Ֆիլիպ Կիրկորովի և Դավիթ Մանուկյանի տեսահոլովակի պրեմիերան

Դեռ շաբաթներ առաջ ֆիլիպ Կիրկորովն ինստագրամյան էջում հայտնեց իր և երգիչ, բլոգեր Դավիթ Մանուկյանի համագործակցության մասին` կատակով նշելով, որ երկրպագուները ստիպված պետք է միացնեն իրենց հաշվիչները` հաշվելու համար, թե որքան գումար է ծախսվել աշխատանքի վրա:
Ժամեր առաջ, վերջապես, կայացել է երկար սպասված տեսահոլովակի պրեմիերան: Այն նկարահանվել է «Ռոլեքս»  երգի հիման վրա:
Տեսահոլովակը, իսկապես, բավականին թանկ է արժեցել արտիստների համար. Ֆիլիպ Կիրկորովը նկարահանման համար 5 միլիոն ռուբլի է ծախսել միայն ատամները ադամանդներով զարդարելու համար, բավականին մեծ գումար է ծախսվել նաև տեսահոլովակում օգտագործված նրա կոստյումների վրա: Նշենք նաև, որ տեսահոլովակում օգատգործված Ռոլեքս բրենդի ժամացույցների արժեքը նույնպես աստղաբաշխական է:

Տեսահոլովակի պրեմիերային ներկա են եղել ռուսական շոու-բիզնեսի աստղերը, որոնց արտիստների համատեղ աշխատանքը բավականին դուր է եկել:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին թողարկվել է Դավայի «Король» դեբյուտային ալբոմը։ Դրանում ներառված է 10 երգ: «Ռոլեքս» կոմպոզիցիան սկավառակում ներառված չէ։