Աննա Սեմենովիչի նոր սննդակարգն ու նիհարելու նպատակը

Աննա Սեմենովիչը պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել իր երկրպագուների դատին: Այդ իսկ պատճառով էլ որոշել է մինչև նկարահանումները մի փոքր քաշ կորցնել, որպեսզի կադրում ավելի գեղեցիկ լինի:

«Ես ուզում եմ մի փոքր նիհարել և ձգվել: Հրաժարվել եմ քաղցրավենիքից, օսլա պպարունակող սննդից, ալկոհոլից և ավելի շատացրել կարդիո մարզումները: Երկու շաբաթ ծանր ռեժիմ և շուտով ես կուրախացնեմ ձեզ վառ կերպարներով իմ նոր տեսահոլովակում: Աղանդերից միայն թողել եմ ձմերուկը»,- կիսվել է Սեմենովիչն իր ինստագրամյան հետևորդների հետ: