Մաքսիմ Գալկինը նոր տեսանյութ է հրապարակել կնոջ՝ Ալլա Պուգաչևայի և երեխաների մասնակցությամբ

Հայտնի չէ՝ 44-ամյա Մաքսիմ Գալկինն ունի արդյո՞ք օրագիր, որում գրի է առնում իր հետ տեղի ունեցած իրադարձությունները, բայց նա իր ինստագրամյան էջում «նշում է» այն ամենը, ինչ տեղի է ունենում իր կյանքում՝ ֆոտո և վիդեո ձևաչափով:

Այսօր շոումենը նոր տեսահոլովակ է հրապարակել իր 71-ամյա կնոջ՝ Ալլա Պուգաչովայի և իրենց երեխաների՝ վեցամյա Լիզայի և Հարիի մասնակցությամբ: Պուգաչովան ձեռքին պահում է ծաղիկների մի փոքրիկ փունջ, որը հավաքում է նրա դուստրը: