«Նա անգամ չսպասեց ամուսնալուծությանը»․ Բրայան Օսթին Գրինին զայրացրել է Մեգան Ֆոքսի նոր սիրավեպը

Մայիսին 46-ամյա Բրայան Օսթին Գրինը հաստատեց 34-ամյա Մեգան Ֆոքսից 11 տարվա ամուսնությունից հետո բաժանման մասին լուրերը և փորձեց այնպիսի տպավորություն ստեղծել, որ իրենց խնդիրները երրորդ անձի մեղքը չէ: Նա ըմբռնումով էր մոտենում կնոջ՝ կյանքը փոփոխելու ցանկությանը, բայց նախկին զուգընկերուհու մասին վերջին լուրերը հուշում են, որ Մեգանի ոչ բոլոր գործողություններն են տեղավորվում Բրայանի գլխում:

«Բրայանին նյարդայնացնում է այն փաստը, որ Մեգանը մտածում է միայն իր նոր սիրավեպի մասին: Նա չի հասկանում, թե ինչու է Մեգանը լուսանկար հրապարակում Քոլսոնի հետ և հիմար գրառումներ կատարում, որպեսզի ամբողջ աշխարհին պատմի իր սիրո մասին: Նա դեռ չի բաժանվել Բրայանից: Մեգանը միշտ շատ փակ անձնավորություն է եղել, ուստի Բրայան Օսթինը չի հասկանում, թե ինչ է պատահել նրա հետ»,- պատմել է Բրայանին մոտ կանգնած աղբյուրը։