Վինի Հարլոուն նկարահանվել է «Puma Kyron» սպորտային կոշիկների գովազդում

Օգոստոսի 5-ին մեկնարկել է «Puma Kyron»-ի նոր սպորտային կոշիկների վաճառքը: Գովազդային դեմքը մոդել Վինի Հարլոուն է, որը հունիսին միացել է «Puma»-ի դեսպաններին:

««Kyron» սպորտային կոշիկները շատ են տարբերվում մյուսներից: Դրանք կարող եք համադրել տարբեր հանդերձանքների հետ և հիանալի տեսք ունենալ ինչպես զբոսանքի, այնպես էլ երեկույթի ժամանակ»,- ասել է մոդելը: