Վլադ Սոկոլովսկին անկողնային տեսանյութ է հրապարակել նոր սիրելիի հետ

28-ամյա Վլադ Սոկոլովսկին ու 21-ամյա Անգելինա Սուրկովան վայելում են միասին անցկացրած ամեն մի վայրկյանը: Սիրահարներն արդեն միասին են ապրում:

Զույգը չի թաքցնում հանրությունից զգացմունքներն ու երգիչն անգամ իր երկրպագուների հետ կիսվում է շատ անձնական կադրերով: Ռիտա Դակոտայի նախկին ամուսինն անկողնային տեսանյութ է հրապարակել, որում ինքն ու Անգելինան պառկած են` ջերմ գրկախառնված: