350 000 դոլար. Սիլվեստր Ստալոնեն վաճառքի է հանել իր շքեղ Cadillac Escalade-ը (լուսանկարներ, տեսանյութ)

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն մեքենաների մեծ սիրահար է և ունի դասական ու էկզոտիկ փոխադրամիջոցների մեծ հավաքածու: Այժմ դերասանը որոշել է բաժանվել իր տպավորիչ հավաքածուի նմուշներից մեկից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանը 350 000 դոլարով վաճառքի է հանել իր Cadillac Escalade մեքենան, որը ձևափոխվել էր իր անձնական նախասիրությունների համաձայն:

74-ամյա դերասանը մեքենայի ձևափոխման վրա 409 000 դոլար է ծախսել:
«Ես այս մեքենան պատվիրել եմ հատուկ նպատակով, սակայն վերջերս պահանջներս փոխվել են ու այս գեղեցիկ փոխադրամիջոցի կարիքն այլևս չունեմ»,- նշել է Ստալոնեն:

Մեքենան համալրված է անլար ինտերնետ կապով, մերսման հնարավորությամբ, ջերմակարգավորվող նստատեղերով, 43 դյույմ անկյունագծով Ultra HD LCD  «խելացի» հեռուստացույցով, որը գտնվում է վարորդի և հետևի շարքի ուղևորների միջև ընկած հատվածում:

Նշվում է, որ սովորական, առանց ձևափոխումների  Escalade-ի գինը 89 500 դոլար է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: