«Forbes»-ը հրպարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը

«Forbes»-ը հրպարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը, որը գլխավորել է 48-ամյա Դուեյն Ջոնսոնը ու դարձել աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանը:

Դուեյն Ջոնսոնի եկամուտն այս տարի 87,5 միլիոն դոլար է կազմել, 43-ամյա Ռայան Ռեյնոլդսը, որը վաստակել է 71,5 միլիոն դոլար, երկրորդ հորիզոնականում է: Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցրել է 49-ամյա Մարկ Ուոլբերգը՝ 58 միլիոն դոլար եկամտով: «Forbes»-ի առաջին տասնյակում են նաև Բեն Աֆլեքը, Վին Դիզելը, Ուիլ Սմիթը, Ադամ Սանդլերը և Ջեկի Չանը: