Թողարկվել է Ռենատա Լիտվինովայի ֆիլմի թրեյլերը, որի սաունդթրեքը կատարում է Զեմֆիրան

«Sony Pictures Russia» կինոընկերությունը հրապարակել է Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի թիզեր-թրեյլերը։ Լիտվինովան ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլև սցենարի հեղինակն ու համապրոդյուսերը։ Ռենատան նաև մարմնավորել է ֆիլմի հերոսուհիներից մեկին։ «Հյուսիսային քամի» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է իրականացնել այս տարվա նոյեմբերի 26-ին։

Ֆիլմում նկարահանվել են Սոֆյա Էրնստը, Սվետլանա Խոդչենկովան, Անտոն Շագինը, Գալինա Տյունինան, Մաքսիմ Սուխոնովը, Նիկտիա Կուկուշկինը և այլք, իսկ սաունդթրեքի հեղինակը Զեմֆիրան է։ Ի դեպ, երգի պրեմիերան եղել է դեռ ամիսներ առաջ։ Ուշագրավ է նաև ֆիլմի հագուստների դիզայների ընտրությունը․ նա «Balenciaga» բրենդի ստեղծագործական տնօրեն, «Vetements»-ի հիմնադիր ու նախկին ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիան է, ով Ռենատա Լիվնինովայի վաղեմի ընկերներից է։