Կարո՞ղ եք գուշակել` հայ հայտնիներից ով է պատկերված լուսանկարում

23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհահռչակ Gucci-ի 2020 թվականի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո, Instagram–ի իր էջում տատիկի հետ արված արխիվային լուսանկար է հրապարակել։
«Տատիկս, նրա աշխատավայրն ու ես` փոքր տարիքում »,–գրել է Արմինեն` նշելով, որ լուսանկարն արվել է Քոչարի 13 հասցեում գտնվող Նկարիչների շենքում։ Արմինեի հետևորդները լուսանկարը շատ են հավանել, նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել։