Ալիսա Միլանոյի մոտ մազաթափություն է սկսվել COVID-19-ով վարակվելուց հետո

47-ամյա դերասանուհի Ալիսա Միլանոն ավելի վաղ հայտնել էր իր երկրպագուներին, որ վարակվել է COVID-19: Այժմ արդեն հայտնի է, որ հիվանդության հետևանքով դերասանուհու մոտ սարսափելի մազաթափություն է սկսվել: Նա ինստագրամյան էջում կիսվել է տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են թափվում նրա վարսերը:
«Բարև բոլորին: Ես, պարզապես, ցանկանում էի ցույց տալ, թե որքան շատ են թափվում վարսերս COVID-19-ի հետևանքով: Անպայման դիմակ կրեք»,- իր ինստագրամյան հետևորդներին հորդորել է Միլանոն:

Երկրպագուներին շատ է անհանգստացրել սիրելի դերասանուհու տեսանյութը, նրանք Միլանոյին շուտափույթ կազդուրում են մաղթել:
Հիշեցնենք, որ իր 60-ամյակին հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը հայտնեց, որ նույնպես վարակվել է կորոնավիրուսով, ինչի հետևանքով ստիպված է եղել անցկացնել իր ծննդյան օրը միայնակ: