«Ես պարզապես չափից շատ էի կերել»․ Նատալյա Ռուդովան սկզբում հաստատել, ապա հերքել է իր հղիության մասին լուրերը

Օրեր առաջ ռուսական բոլոր լրատվամիջոցները սկսեցին տարածել դերասանուհի Նատալյա Ռուդովայի մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ նա գիրացած էր երևում ու սկսեցին գրել այն մասին, որ Նատալյան հղի է, իսկ երեխայի հայրը բիզնեսմեն Ալեքսանդր Օրլովն է, ով նրան ուղեկցում էր տեսանյութի կադրերում։

Նատալյան երեկ իր ինստագրամյան էջի բաժնում լուսանկար է հրապարակել ու հաստատել շրջանառվող լուրերը։ Իսկ մեկ օր անց լուսանկար հրապարակել ու հերքել ամեն ինչ։ Դերասանուհին գրել է․ «Ծանոթացեք, Ալեքսանդր Օրլովն է, ոչ թե իմ փեասացուն ու երեխաների հայրը, այլ իմ լավ ընկերն ու «Տանուկի» ռեստորանների ցանկի սեփականատերը։ Հանդիպել էինք նրա, իր մարկետոլոգի և իմ գործակալի հետ՝ ռեստորաններից մեկում ճաշելու և մեր համագործակցությունը քննարկելու համար։ Աստվածներ, ես պարզապես չափից շատ էի կերել»։ Նատալյան պատմել է, որ իրեն հաճելի էր լսել մարդկանց բարի խոսքերն ու շնորհավորանքները, բայց դրանք առայժմ տեղին չեն։