Եվգենի Պետրոսյանը հաբեր է ընդունել և ձեռնամարտի բռնվել Սերգեյ Ժորինի հետ (տեսանյութ)

Հայտնի հումորիստ 74-ամյա Եվգենի Պետրոսյանը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով երիտասարդանալ հանուն 31-ամյա կնոջ` Տատյանա Բրուխունովայի։
Այս անգամ արտիստը ցուցադրել է իր ուժը` գաղտնի հաբ խմելով։
Իրավաբան Սերգեյ Ժորինը ինստագրամյան իր էջում Պետրոսյանի մասնակցությամբ հումորային տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգիծաբանը խմում հրաշք-հաբը և ձեռնամարտի բռնվում իրավաբանի հետ։
«Միայն թե չխաբես»,- պահանջում է Պետրոսյանը, թեև անձամբ խարդախություն էր արել։ Բազկամարտի մեկնարկից մի քանի րոպե անց արտիստը հաղթանակ է տանում 44-ամյա փաստաբանի նկատմամբ։
«Եվգենի Պետրոսյանը ներկայացրեց տղամարդու ուժի գաղտնիքը, հաղթեց ինձ մրցման մեջ, սակայն որակազրկվեց դոպինգ-թեստն անցնելուց հետո»,- կատակել է Ժորինը։