Ի՞նչ է ամենից շատ սիրում Քիմ Քարդաշյանի դուստրը (լուսանկար)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թվիթերյան իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել դստեր՝ Չիկագոյի հետ և նշել, որ աղջնակը սիրում է գեղեցիկ հագնվել։
«Իմ փոքրիկ Չի Չի-ին սիրում է ամեն օր արքայադստեր պես հագնվել»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որոնք օրերս մեկնել էին Կարիբյան կղզիներ՝ փորձելով փրկել իրենց ամուսնությունը, արդեն Մայամի են վերադարձել: Քիմն արդեն հաճախ է իր ինստագրամյան էջի Story բաժնում ընտանեկան լուսանկարներ հրապարակում, որոնց երկրպագուները սպասում են անհամբերությամբ: