Հրուշ Աճեմյանը երկրպագուներին ներկայացել է լիովին նոր կերպարում

Ամերիկահայ հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը հիացրել է սոցիալական ցանցի իր հետևորդներին նոր լուքով։
Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նոր ու շքեղ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում` հետևորդներին ներկայանալով լիովին այլ կերպարում։ Լուսանկարում Հրուշը կարմիր կոստյում է հագել , կրում է կարմիր գլխարկ ու ակնոց։ Դիմահարդարը պարզապես հիացրել է իր հետևորդներին։
«Ձեզ դուր գալի՞ս է իմ նոր կերպարը»,- հարցրել է Աճեմյանը։
Դիմահարդարի հետևորդները հազարավոր մեկնաբանություններ են գրել` նշելով, որ անչափ հավանել են նրա նոր լուքը։ Որոշ օգտատերեր էլ դիմահարդարին այս կերպարում նմանեցրել են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քայլի Ջեներին։