Մարտին Սկորսեզեն ֆիլմեր և հեռուստատեսային շոուներ կստեղծի Apple TV-ի համար

Կիոնսերների համար հեղինակավոր Apple ընկերությունը լավ նորոթյուն ունի. աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն այսուհետ ֆիլմեր և հեռուստատեսային շոուներ կստեղծի Apple TV-ի համար:
Apple-ը Սկորսեզեին արդեն իսկ 180 մլն դոլար է հատկացրել, որպեսզի Սկորսեզեն կարողանա ավարտին հասցնել Ռոբերտ դե Նիրոյի և  Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցութամբ «Ծաղկավոր լուսնի սպանողները»  ֆիլմը։
Ժապավենը, որի նկարահանումները կսկսվեն 2021 թվականին Օկլահոմայում, կցուցադրեն կինոթատրոններում և Apple TV+ ծառայությունում։
Նշենք, որ Սկորսեզեն իր վերջին աշխատանքը ներկայացրել է մայիս ամսին. նրա` ինքնամեկուսացման մասին պատմող ֆիլմը ցուցադրվել է բրիտանական BBC Two ալիքով Lockdown Culture BBC նախագծի շրջանակում :