«Warner Bros.»-ը Բեթմենի արկածների մասին մուլտֆիլմ է պատրաստում

«Warner Bros.»-ը աշխատում է «Batman: Soul of the Dragon» մուլտֆիլմի վրա, որը պատմելու է Բեթմենի 1970-ականների արկածների մասին։ Մուլտֆիլմում Բեթմենին հնչյունավորելու է Դեյվիդ Ջինթոլին։

Նախագիծը ռեժիսորն ու պրոդյուսերը Սեմ Լյուն է, ով աշխատել է «Batman: The Killing Joke» անիմացիոն ֆիլմի վրա: «Batman: Soul of the Dragon» մուլտֆիլմի պրեմիարան նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սկզբին: